Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 28 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =497.24 AMD
EUR =544.33 AMD
Ամերիկուհին գտել է Հայոց ցեղասպանության ժամանակ իր պապին փրկած շեյխի սերունդներին
20.06.17 13:54
Ամերիկուհին գտել է Հայոց ցեղասպանության ժամանակ իր պապին փրկած շեյխի սերունդներին

«Հարյուրամյա ճանապարհ. Հայոց ոդիսականը» գրքի հեղինակ Դոուն Անահիտ Մաքքինը գտել է արաբ բեդվինի՝ Շեյխ ալ-Աեքլեհի սերունդներին, ում շնորհիվ իր պապ Ստեփանը ողջ է մնացել Հայոց ցեղասպանության ժամանակ:

ВВС-ի կայքում հրապարակված իր հոդվածում Անահիտ Մաքքինը պատմում է Սիրիայում ճամփորդության մասին, պապի օրագրի միջոցով շեյխի սերունդների որոնումների և նրանց հետ երկար սպասված հանդիպման մասին:

«Մոտ 300 մարդ մեզ դիմավորեց Շեյխ ալ-Աեքլեհի գյուղի մոտ՝ Ռաքքայից ոչ հեռու: Երբ ես բացեցի ավտոմեքենայի դուռը, մարդիկ սկսեցին ինձ մոտենալ: Տղամարդիկ ժպտում էին, իսկ կանայք ողջունում էին, իսկ հետո գրկում և համբուրում ինձ»,- գրում է ամերիկացի գրողը:

Հոդվածում Անահիտ Մաքքինը նշում է, որ իր պապի փրկության պատմությունը հայտնի է եղել արաբ շեյխի բոլոր ծոռներին:

Նրա խոսքով՝ բեդվինների նոր սերունդները շատ բան գիտեն Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 1915թ. փրկված հայերի առանձին պատմություններ սերնդեսերունդ են փոխանցվել:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One