Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 28 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =497.24 AMD
EUR =544.33 AMD
Ամերիկահայ դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը ընգրկվել է Forbes-ի` ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց աղյուսակում
19.05.17 22:51
Ամերիկահայ դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը ընգրկվել է Forbes-ի` ԱՄՆ-ի ամենահարուստ կանանց աղյուսակում

Ամերիկահայ դիզայներ Քերոլին Ռաֆայելյանը հայտնվել է Forbes ամսագրի հունիսյան համարի շապիկին, որը նվիրված է ԱՄՆ-ի` իրենց կարողությունն ինքնուրույն վաստակած ամենահարուստ կանանց ամենամյա ցուցակի հրապարակմանը:

Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը, Քերոլինը հայտնվել է 59 կանանց 2017-ի վարկանշային աղյուսակի 18-րդ հորիզոնականում: Նրա հիմնադրած  Alex & Ani ոսկերչական ընկերությունը, որը նա կոչել է իր երկու ավագ դուստրերի անունով, գնահատվել է 1.2 մլրդ դոլար:

«Զգացված եմ և երախտապարտ եմ Forbes-ի կողմից նման ճանաչման համար», - ասել է Ռաֆայելյանը:

Քերոլինը Alex&Ani ընկերությունը հիմնել է 2004-ին` զբաղվելով Ռոդ Այլենդում իր հոր հիմնած ոսկերչական գործարանի զարգացմամբ:  


Հիշեցնենք, որ Քերոլինն ընդգրկվել էր նաև Forbes-ի նախորդ տարվա ցուցակում:

Նշենք, որ վերջինս շաբաթներ առաջ ներկայացրել էր KeepThePromise (պահել խոստումը) գրությամբ հատուկ թևնոցները` նվիրված Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One