Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 14 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Գլենդելի նորընտիր քաղաքապետ է դարձել Վարդան Կարապետյանը
04.05.17 12:17
Գլենդելի նորընտիր քաղաքապետ է դարձել Վարդան Կարապետյանը

Մայիսի 1-ին Գլենդելի քաղխորհրդի անդամների քվեարկության արդյունքում նոր քաղաքապետ է ընտրվել քաղխորհրդի ներկայիս անդամ Վարդան Կարապետյանը. այս մասին հայտնել է The Los Angeles Times-ը: «Ես անհամբերությամբ սպասում եմ քաղխորհրդի բոլոր անդամների հետ մեր համատեղ աշխատանքին՝ հանուն մեր քաղաքի ու նրա բնակիչների բարօրության: Միասին մենք կշարունակենք զարգացնել մեր քաղաքը, այն դարձնել ավելի բարեկեցիկ, անվտանգ և հարմարավետ»,- ասել է Կարապետյանը: Նույն օրը Գլենդելի քաղաքապետարանում պաշտոնները ստանձնել են նաև քաղխորհրդում վերընտրված Զարեհ Սինանյանը, Արա Նաջարյանը, ինչպես նաև առաջին անգամ ընտրված Վրեժ Աղաջանյանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Արդի Քասախյանը կշարունակի գործունենությունը որպես քաղաքապետարանի քարտուղար, իսկ Րաֆֆի Մանուկյանը՝ որպես գանձապահ: Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից՝ 1 տարի պաշտոնավարման ժամկետով: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One