Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 14 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Արգենտինայի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված տաղավար է բացվել
29.04.17 21:10
Արգենտինայի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված տաղավար է բացվել

Ապրիլի 24-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքի Հիշողության թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված մշտական տաղավար է բացվել:

Ինչպես տեղեկացնում է Prensa Armenia գործակալությունը, նորաբաց տարածքում ցուցադրվելու է Ռոսարիոյի ազգային համալսարանի Հայկական ամբիոնի կատարած հետազոտությունները: Բացման հանդիսավոր արարողությանը, որն իրականացվել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության ֆինանսավորմամբ, մի շարք ուսանողներ են ներկա գտնվել:

Արարողությանը մասնակցել են նաև Հիշողության թանգարանի տնօրեն Վիվիանա Նարդոնին, Ռոսարիոյի ազգային համալսարանի փոխնախագահ Ֆաբիան Բիչիրեն և Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյանը:

Ռոսարիոյի Հիշողության թանգարանը բացվել է 1998-ին` իրազեկելու մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի ու հետազոտությունների մասին: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One