Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 1 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =498.43 AMD
EUR =548.22 AMD
Տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստը
28.04.17 17:02
Տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստը

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստ՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների, փառատոնի գեղարվեստական խորհրդի, ժյուրիի և լրագրողների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց «Նաիրի» փառատոնի կազմակերպիչներին՝ նոր համահայկական փառատոնի ծնունդը ազդարարելու, հեղինակավոր հանձնաժողով համախմբելու առթիվ, և հավելեց. «Մեծ է հայ մշակույթի դերը հայապահպանության գործում, և այդ առումով՝ այսպիսի ձեռնարկները մեծ ազդակներ են»:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես շնորհավորեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշեց. «Արվեստը լավագույն հարթակն է, որ կարողանում է ապահովել մեր միասնականությունը: Աշխարհի բոլոր անկյուններում սփռված մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ևս մեկ ձեռնարկի միջոցով կապվել Հայաստանին, ծառայել Հայրենիքին: Կարևոր է պահպանել ազգայինը»:

«Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի նպատակը, խնդիրները և առաջիկա ծրագրերը ներկայացրեց մշակութային գործիչ, «Նաիրի» փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը, և հավելեց, որ «բազմակարծությունը ճիշտ որոշում կայացնելու ամենալավ ճանապարհն է»:

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը խոսեց «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի անվանակարգերի և մրցանակակիրների մասին:

«Երեւան» համերգասրահի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լևոն Իվանյանը ելույթ ունեցավ փառատոնի այգու հիմնադրման մասին:

Ամփոփելով «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստը՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկեց ժյուրիի կազմում անպայման սփյուռքահայ մշակութային գործիչների ընդգրկել, որպեսզի համահայկական մշակութային փառատոնում Սփյուռքի ներկայացիցներ ունենալ: Նախարարը ընդգծեց նաև փառատոնին երիտասարդների մասնակցությունը խրախուսելու կարևորությունը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One