Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 16 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =536.60 AMD
Ստամբուլում այսօր մոմավառություն և նստացույց կանցկացվի
24.04.17 10:31
Ստամբուլում այսօր մոմավառություն և նստացույց կանցկացվի

Ստամբուլում այսօր` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, տեղի հայ համայնքը միջոցառումների ակտիվ շարք կանցկացնի՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Արդեն նախօրեին Music of Armenia-ի և «Անադոլու քյուլթուր» հիմնադրամի համատեղ ջանքերով կայացել է «102 քայլ» համերգային ծրագիրը:

Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի շենքում կայացել է Դերսիմում 1915 և 1937 թվականների ցեղասպանությունների ժամանակ որբացած հայ մանուկներին նվիրված «Վանքի երեխաները» անվանումով ֆիլմի հատուկ ցուցադրությունը:

Ինչպես հայտնում է «Ակօսը», գլխավոր միջոցառումը կկայանա այսօր՝ օրվա երկրորդ կեսին. Ստամբուլի կենտրոնական Սուլթան Ահմեթ հրապարակում հայ համայնքը մոմավառությամբ ու նստացույցով հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախատեսվում է, որ մոմավառությանը կմասնակցեն հայ, թուրք, քուրդ, հույն մտավորականներ, հասարակական գործիչներ, գրող-հրապարակախոսներ և մշակութային ու քաղաքական գործիչներ:

Հայտնի է, որ մինչ այդ հիշատակի արարողություն կանցկացվի 2011թ.-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպանված Սևակ Շահին Բալըքչըի գերեզմանի մոտ` Ստամբուլի Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Նախատեսվում է նաև, որ հիշատակի երեկոները կշարունակվեն նաև Ստամբուլում գործող մի շարք հայկական հիմնադրամների, միությունների ու կազմակերպությունների կողմից: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One