Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հունվար arm rus eng
arm
(Translit)
USD =486.41 AMD
EUR =557.52 AMD
Վրաստանի հայերին խորհուրդ է տրվել Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիաներ չանցկացնել
24.04.17 10:13
Վրաստանի հայերին խորհուրդ է տրվել Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիաներ չանցկացնել

Վրաստանի հայկական համայնքը Թբիլիսիի քաղաքապետարանից խորհուրդ է ստացել Թուրքիայի դեսպանատան մոտ ակցիաներ չանցկացնել՝ կապված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի հետ: Պաշտոնական պատճառաբանություն է նշվել ավտոմոբիլային երթևեկության համար խոչընդոտների հնարավոր ստեղծումը: Այդ մասին գրում է Независимая Газета-ն՝ նշելով, սակայն, որ հայկական համայնքն իր ծրագրերը փոխել չի պատրաստվում:


Կայքը նշում է, որ Վրաստանի սահմանադրության համաձայն՝ ցանկացած խաղաղ ակցիայի անցկացման համար, որը չի սպառնում պետականությանը, իշխանությունների թույլտվություն չի պահանջվում: Անհրաժեշտ է պարզապես ծանուցել տեղի կամ քաղաքային իշխանություններին միջոցառման անցկացման տեղի և ժամանակի անցկացման մասին՝ կարճ նկարագրելով դրա ուղղվածությունը: Իր հերթին՝ իշխանության մարմինները, ստանալով ծանուցումը, պետք է այն ի գիտություն ընդունեն և իրավունք ունեն պատասխանելու դրան, միայն եթե նույն վայրում և նույն ժամանակահատվածում արդեն նախատեսված է այլ ակցիայի անցկացում: Այդ դեպքում նամակում պետք է առաջարկվի միջոցառման անցկացման այլ վայր:


Թբիլիսիի քաղաքապետարանը, սակայն, գրավոր խորհուրդ է տվել Վրաստանի հայկական համայնքին չանցկացնել ակցիա Թուրքիայի դեսպանատան դիմաց, քանի որ դա կարող է խոչընդոտել մեքենաների երթևեկությանը: Խստորեն հետևելով օրենքին՝ քաղաքապետարանը գերազանցել է լիազորությունները, քանի որ ապրիլի 24-ին՝ ժամը 14:00-ին, Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության մոտ ոչ մի այլ միջոցառում նախատեսված չի եղել, գրում է լրատվամիջոցը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One