Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 20 Մարտ arm rus eng
arm
(Translit)
USD =486.63 AMD
EUR =550.96 AMD
Լոս Անջելեսում Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթին տասնյակ հազարավոր մարդիկ կմասնակցեն
24.04.17 10:04
Լոս Անջելեսում Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթին տասնյակ հազարավոր մարդիկ կմասնակցեն

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի, որին, ենթադրաբար, կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ:

Ինչպես հայտնում է The Los Angeles Times-ը, քայլերթը կսկսվի Պան Պասիֆիկ այգու մոտից ու կշարունակվի դեպի Թուրքիայի հյուպատոսության շենքը, որի մոտ ակցիայի մասնակիցները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հանրահավաք կանցկացնեն:

Աղբյուրը մանրամասնում է, որ հանրահավաքի ժամանակ ելույթ կունենա Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին, ինչպես նաև՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One