Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 24 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.64 AMD
EUR =535.66 AMD
Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում «Արդարության քայլերթ» կանցկացվի
21.04.17 13:36
Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում «Արդարության քայլերթ» կանցկացվի

Հայոց ցեղասպանության հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Լոս Անջելեսում Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Արդարության քայլերթ» կկազմակերպի՝ Թուրքիայի կառավարությունից պահանջելով պատմական փաստի ճանաչում:

Ինչպես նշում է Asbarez-ը, «Արդարության քայլերթը» կսկսվի տեղի ժամանակով ժամը 12:00-ին: Մասնակիցները երթով կշարժվեն դեպի Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության շենքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ քայլերթին իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցերով հանձնաժողովի հետ համագործակցող 29 կազմակերպություն ու միություն, որոնց անդամները ևս կմասնակցեն միջոցառմանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One