Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Ստամբուլցի հայ աշակերտը ընդունվել է NASA-ի տիեզերագնացների նախապատրաստման ծրագիր
05.02.17 15:00
Ստամբուլցի հայ աշակերտը ընդունվել է NASA-ի տիեզերագնացների նախապատրաստման ծրագիր

Ստամբուլի հայկական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Մասիս Կարանը կմասնակցի NASA-ի տիեզերագնացների նախապատրաստման ծրագրին:

Տղան կարող է ծանոթանալ NASA-ի տիեզերագնացների հետ, օգտագործել իրական տիեզերական սարքերի խթանիչներ, պատրաստել սեփական հրթիռը ու այն գործարկել, հայտնում է rusarminfo-ն՝ վկայակոչելով «Ակօս» պարբերականին:

Ինչպես հայտնել է թերթին դպրոցի տնօրեն Արփի Մանուկյանը, Մասիսը հաղթել է գրականության ու շախմատի օլիմպիադայում, իսկ գիտության հետ կապված հետաքրքրությունները ամրապնդվել են Հայաստանի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ համագործակցության շնորհիվ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One