Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 16 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =536.60 AMD
Sony-ի Թվիթերի կոտրված էջը հայտնել է Բրիթնի Սփիրսի մահվան մասին
27.12.16 11:05
Sony-ի Թվիթերի կոտրված էջը հայտնել է Բրիթնի Սփիրսի մահվան մասին

«Sony Music Entertainment»-ը իր թվիթերյան էջում գրառում է կատարել այն մասին, որ հանրահայտ երգչուհի Բրիթնի Սփիրսը մահացել է: Այս մասին հաղորդում է Hollywood reporter կայքը:

Ավելի ուշ թվիթերում հայտնվել է երկրորդ գրառումը.

 «Բրիթնի Սփիրսը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Շուտով ավելի շատ բան կհայտնենք»,- գրել է Sony Music Entertainment-ը:

Այս երկու հաղորդագրություններն էլ ավելի ուշ ջնջվել են Sony-ի էջից: Sony-ի ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են մեկնաբանությունից:

Սփիրսի մենեջերը հայտնել է CNN-ին, որ երգչուհին հրաշալի է իրեն զգում և լավ է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One