Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 27 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.07 AMD
EUR =542.91 AMD
Թամար Նաճարյանի կյանքի ամենաերջանիկ տարիները
14.10.16 12:07
Թամար Նաճարյանի կյանքի ամենաերջանիկ տարիները

Երևան (Նորանոր) — Դեկտեմբերին Հայաստանում կծնվի 27-ամյա Թամար Նաճարյանի առաջնեկը: Փոքրիկը կմեծանա մի միջավայրում, որտեղ ապրել երազում էր ինքը՝ Թամարը: Կանադայում ապրող Թամարը 11 տարեկան էր, երբ առաջին անգամ առիթ ընձեռնվեց լինել Հայաստանում: Տեսավ ու հրապուրվեց հայրենիքով, ցանկացավ ապրել այնտեղ, որտեղ, ըստ իր առաջին տպավորությունների, յուրաքանչյուր երեխա բոլորինն է:

«Կանադայի մեջ ծնողները միշտ փակ կպահեն երեխային, որ բան մը չպատահի, իրենց աչքերը միշտ վրան են: Ես, երբ եկա Հայաստան, տեսա՝ երեխաները դրսում խաղում են, ոնց որ սաղ թաղն է նայում էդ երեխեքին, ու նույնիսկ հիմա հղի վիճակում զգում եմ, որ սաղն էլ սպասում են էդ լավ լուրին, վա՜յ, ե՞րբ է ծնվելու, ո՞նց կարանք օգտակար դառնալ, ու էդ ամենեն լավ բանն է, որ կա Հայաստանում, էդ մարդկայնությունը»,– բավականությամբ պատմում է Թամարը:

Այդ տարիքից էլ Հայաստան վերադառնալը նրա համար դարձավ ոչ թե երազանք, այլ` նպատակ: Սերն ու հետաքրքրությունը դեպի հայրենիք ուժգնացան, և հենց այն տարիներին, երբ Հայաստանում շատերը, այլևս չտեսնելով հեռանկար ու ապագա, լքում էին երկիրը, Կանադայի Տորոնտո քաղաքում ապրող Թամարը, ստանալով ծնողների համաձայնությունը, հրաժեշտ տվեց Կանադային ու ոտք դրեց հայրենիք՝ մեկընդմիշտ Հայաստանում հաստատվելու որոշմամբ:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One