Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 27 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.07 AMD
EUR =542.91 AMD
Կանադայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 107-ամյա հայուհին
13.10.16 21:29
Կանադայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 107-ամյա հայուհին

Կանադայի Մոնրեալ քաղաքում սեպտեմբերի 26-ին կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին  հայուներից մեկը` 107-ամյա Գեղեցիկ Հակոբյան-Զուրիկյանը:

Ինչպես ներկայացնում է Horizon Weekly-ն` Գեղեցիկը ծնվել է Կոստանդնուպոլսի հարևանությամբ գտնվող Բուրսա քաղաքում 1909-ին: 1915-ին նրա հորը թուրքական բանակում զինվորական ծառայության են տարել, որից հետո սպանել են:

Հետագայում նրան փոքր տարիքում բաժանել են մորից ու քույր-եղբայրներից, և աղջիկը մեծացել է որպես որբ: Փախստական որբի ուղին նրան հասցրել է Հունաստան, ապա Եգիպտոս:

Որբանոցից հեռանալուց հետո նա աշխատել է որպես տան աշխատող Հունաստանի հրեական համայնքում: Որոշ ժամանակ անց Գեղեցիկն ամուսնացել է Բեյրութում բնակվող՝ Ցեղասպանություն տեսած մեկ այլ որբի հետ: Նրանք ընտանիք են կազմել Եգիպտոսում և տարիներ անց իրենց երեխաների հետ միասին տեղափոխվել Կանադա: Գեղեցիկը 8 թոռ և 18 ծոռ ունի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One