Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 27 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.07 AMD
EUR =542.91 AMD
ՀՀ անկախության հռչակման 25-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդեսը Գլենդելի քաղաքապետարանում
12.10.16 10:00
ՀՀ անկախության հռչակման 25-ամյա տարեդարձին նվիրված ցուցահանդեսը Գլենդելի քաղաքապետարանում

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին և 6-ին Գելենդելի քաղաքապետարանի ճեմասրահում ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ներկայացվեց «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսը: 

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Գլենդելի քաղաքապետարանի աջակցությամբ և  “South Tech Systems” ընկերության հովանավորչությամբ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել է 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները:

Ավելի քան 150 լուսանկարները ներկայացվել են փաստագրական, արխիվային և գեղարվեստական ձևաչափով:

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» խորագրով ցուցահանդեսը հոկտեմբերի 19-21 կներկայացվի Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանում և այնուհետև Մոսկվայում:

Հարգանքով՝  «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One