Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 25 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.53 AMD
EUR =539.47 AMD
Ամերիկահայ բարերար Թուֆայաններն այցելել են Զանգակատուն
07.10.16 16:43
Ամերիկահայ բարերար Թուֆայաններն այցելել են Զանգակատուն

Հայաստանում գտնվող ամերիկահայ բարերար Հրաչ Թուֆայանը երեկ այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնք, որտեղ ծանոթացել է անցած մեկ տարում գյուղում իրականացված ծրագրերին։

Հրաչ Թուֆայանն ու իր տիկինը՝ Սյուզան Թուֆայանը, մասնակցել են գյուղի ոռոգման վերանորոգված ջրագծի փորձարկման արարողությանը, ծանոթացել են Զանգակատան սառնարանային տնտեսությունում տեղի ունեցած բարեփոխումներին, այցելել են մանկապարտեզ։

Թուֆայանները տարիներ շարունակ աջակցել են Զանգակատուն համայնքին՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով տարբեր ծրագրեր իրականացնելով այնտեղ։ Նրանց ֆինանսավորմամբ է կառուցվել գյուղի սառնարանային տնտեսությունը, վերանորոգվել է մանկապարտեզը։ Թուֆայանների աջակցությամբ ու Օրանժ հիմնադրամի «Մեկ գյուղ» ծրագրի համաֆինանսավորմամբ է վերանորոգվել նաեւ Զանգակատան ոռոգման համակարգը։

Վերանորոգման շնորհիվ ոռոգման համակարգը ընդլայնվել է, դրան ավելացվել է 1,8 կմ երկարությամբ նոր ջրագիծ, որի շնորհիվ կայուն ոռոգելի է դարձել 80 ընտանիքների պատկանող եւս 100 հա հողատարածք։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One