Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 2 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.02 AMD
EUR =536.78 AMD
«Անհամբեր սպասում եմ Լոս Անջելեսում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը» Մանուկ Աղազարյան (ՄԱՆՉ)
15.09.16 12:17
«Անհամբեր սպասում եմ Լոս Անջելեսում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը» Մանուկ Աղազարյան (ՄԱՆՉ)

Այս տարի Մանուկ Աղազարյանը (Մանչը) բավականին ակտիվ է իր գործունեության մեջ և նորություններ ներկայացրեց իր լսարանին: Կա՞ կիսատ գործ, որ պետք է ավարտին հասցնեք մինչև տարվա վերջ:

- Այո, այս տարի ես ինձնից շատ գոհ եմ, որովհետև պասիվություն չեմ ցուցաբերել, նոր երգեր եմ ներկայացրել, նոր ձայնասկավառակս լույս տեսավ` հին և նոր երգերից զետեղված, տեսահոլովակ, համերգային շրջագայություններ, բարեգործական համերգ նաև նոր օրիգինալ նախագիծ:

Դուք երգում եք ձեզ հարազատ ոճով և անդավաճան եք: Արդյո՞ք չեք մտածում փոխել երաժշտական ոճը: Ի՞նչ դեր է խաղում ձեզ համար ձեր նախընտրած երաժշտական ոճը:

- Մանկուց լսել և դաստիարակվել եմ ազգագրական երգերի տակ, ինձ հոգեհարազատ է իմ սիրած, ներկայացրած ոճը:

Բազմաթիվ համերգեային ծրագրերով եք հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Կարո՞ք եք նկատել տարբերությունը Հայաստանի և սահմաններից դուրս ապրող հայ հանդիսատեսի միջև:

- Մեծ տարբերություն եմ զգում, ամեն մի քաղաքում մի ջերմություն եմ զգում, դրսում ավելի շատ կարոտած են ու այլ ձևով են վայելում ազգագրական ոճը:

Այսօր մեր Շոու բիզնեսում շատ կատարողների կարելի է տեսնել «ռեստորանային (ռաբիս)» ոճում: Կցանկանայի լսել ձեր կարծիքը  ռաբիս ոճի մասին: Արդյո՞ք այս ոճը մեծ դեր ունի ձեր կյանքում:

- Ռաբիս ոճը եղել է, կա ու կմնա իր դիրքերում: Գրագետ ռաբիս երգ ներկայացնելն ամենաբարդն է այսօր: Բարձր եմ գնահատում ռաբիս ոճն ու միշտ կատարում եմ սիրով:

Այսօր դուք հրավեր ունեք նաև Միացյալ նահանգներից. Որքանո՞վ եք ատրաստ ներկայանալ սփյուռքին.

- Իհարկե պատրաստ եմ, և պատրաստվում եմ նոր նախագծում, որն արդեն ունի դրական արձագանք մեզ մոտ և սահմաններից դուրս կներկայացնեմ նաև Լոս Անջելեսում ապրող հայ հանդիսատեսի ուշադրությանը: Մեծ պատասխանատվություն եմ զգում ու անհամբեր սպասում եմ հանդիսատեսի հետ հանդիպմանը: Սփյուռքում ներկայացնել ազգային երգը`  դա պատիվ է  ինձ համար, ես շատ եմ ուզում տեսնել նրանց վայելող դեմքերը, այնպես որ սպասում եմ մեր հանդիպմանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One