Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 12 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =486.73 AMD
EUR =549.62 AMD
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել են ընդլայնել Ղարաբաղում ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը. Ուորլիք
27.07.16 13:40
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել են ընդլայնել Ղարաբաղում ԵԱՀԿ մոնիթորինգային խումբը. Ուորլիք

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդալյնման հարցի վերաբերյալ: Այդ մասին այսօր РИА Новости-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակտիվ աշխատում են լարվածության նվազման և հակամարտության խաղաղ կարգավորման, բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման համար Վիեննայում և Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ նախագահների ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ: Նախագահները եկել են համաձայնության շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ համաձայնության: Նախատեսվում է հակամարտության կարգավորման ուղղությամբ ընդարձակ բանակցությունների շարունակություն՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներգրավմամբ: Դիվանագիտական առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջև լարվածության նվազման համար»,- ասել է Ուորլիքը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One