Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
ՌԴ Պետական Դումայում ամփոփել են հայ համայնքի հետ համագործակցությունը
26.07.16 10:58
ՌԴ Պետական Դումայում ամփոփել են հայ համայնքի հետ համագործակցությունը

Հուլիսի 25–ին ՌԴ Պետական Դումայում տեղի ունեցավ Հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերով կոմիտեի նախագահ Յարոսլավ Նիլովի և Յուրի Նավոյանի հանդիպումը` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավարի հանգամանքով նրա աշխատանքի ավարտի կապակցությամբ:

Համդիպմանը ամփոփվել են տարիների համագործակցության արդյունքները, որն ընդգրկում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են վերջին երկու գումարման դումաների ընտրություններին հայերի մասնակցությունը և կոնկրետ թեկնածուներին աջակցությունը, Ռուսաստանում հայերի էթնոմշակութային ինքնության պահպանման հնարավորությունների ստեղծումը, քաղաքացիների իրավունքների ապահովումը:

Յարոսլավ Նիլովը երախտագիտություն է հայտնել Յուրի Նավոյանին հայ-ռուսական երկխոսության զարգացմանը նպաստելու, բազմազգ երկրի պայմաններում ազգամիջյան համաձայնության և խաղաղության ամրապնդման գործում, ինչպես նաև հայ համայնքի և Պետական Դումայի  միջև գործնական համագործակցությունում ունեցած անձնական ծանրակշիռ ավանդի համար:

Հայկական կազմակերպության ղեկավարն էլ Դումայի կոմիտեի նախագահին շնորհակալություն է հայտնել հայ համայնքի կողմից ներկայացված հարցերի լուծմանը աջակցելու, համայնքի համար նշանակալի միջոցառումներին` այդ թվում և Ցեղասպանության ծրագրերին, ամենամյա անձնական ներկայության համար:

Զրուցակիցները քննարկել են նաև առաջիկա դումայական ընտրություններին և դրանց հայ համայնքի մասնակցությանը վերաբերող հարցեր: Յուրի Նավոյանը ռուս քաղաքական գործչին հաջողություններ է մաղթել հերթական ընտրություններում:

Հայ գործընկերոջը շնորհակալություն հայտնելով երկարամյա արդունավետ համագործակցության համար, ռուս պատգամավորը նրան հաջողություն է մաղթել հետագա աշխատանքներում և ցանկություն հայտնել ապագայում ևս պահպանել բարեկամական ու գործընկերային հարաբերությունները նրա հետ:  

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One