Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.78 AMD
EUR =534.35 AMD
Video. ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը ընդլայնվել է
14.07.16 09:27
Video. ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը ընդլայնվել է

Երեքշաբթի օրը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը և Ռոբերտ Դոլդը հայտարարել են հանձնախմբի ղեկավարության ընդլայնման մասին:

Կոնգրեսական Ֆրենք Փալոնի և նախկին կոնգրեսական Ջոն Փորթերի նախաձեռնությամբ 1955 թվականին ստեղծվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբը: Այդ օրից ի վեր հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացրել է հայ-ամերիկյան մի շարք հարցեր, անդրադառնալով Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:

Ինչպես հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներ են դարձել դեմոկրատ Ջեքի Սփիրը և հանրապետական Դեյվիդ Վալադաոն, երկուսն էլ՝ ընտրված Կալիֆորնիա նահանգից: Երկու կոնգրեսականները կմիանան ներկայիս համանախագահներ՝ դեմոկրատ Ֆրենք Փալոնին՝ Նյու Ջըրզիից, և հանրապետական Ռոբերտ Դոլդին՝ Իլինոյսից:

Նաև հանձնախմբի փոխնախագահներ են դարձել դեմոկրատ Ադամ Շիֆը՝ Կալիֆորնիայից, և Դեյվիդ Թրոթը՝ Միչիգանից:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է հանձնախմբի ընդլայնումը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներ Դոլդին և Փալոնին նշելով, որ սպասում է համագործակցությանը նոր համանախագահների հետ՝ «հայ ժողովրդի ամերիկացի բարեկամների համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող օրենսդրությունը և այլ առաջնահերթությունները առաջ մղելու՝ հանձնախմբի աշխատանքին աջակցելու համար»:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր պաշտոնյաները բազմիցս հանդես են եկել հայանպաստ հայտարարություններով և գործողություններով: Այդ թվում նաև Նրանցից յուրաքանչյուրը.

Համա- հովանավորել է հայոց ցեղասպանության Ճշմարտության + Արդարադատության 154-րդ բանաձևը
Ստորագրել է 2015 թվականի Ռոյս Էնգելի նամակը, որը Լեռնայի Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբերակներ էր առաջարկում։
Ստորագրել է 2016 թվականի Ռոյս-Շերմանի նամակը որը ևս ուղղված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:
Ստորագրել է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մասին նամակը ուղղված նախագահ Օբամային:

Այժմ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ են հանդիսանում հարյուր կոնգրեսականներ:

Voa

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One