Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Ամերիկայի հայկական համագումարի անդրադարձը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին
30.06.16 17:44
Ամերիկայի հայկական համագումարի անդրադարձը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին

Վաշինգտոն - Անդրադառնալով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան պատմական այցին՝ Ամերիկայի հայկական համագումարն (Համագումար) իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի պապի աղոթքների համար և ողջունել խաղաղության և հաշտության վերջինիս կոչը: Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությունը Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ և Մասաչուսեթսի եկեղեցիների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանի գլխավորությամբ անցած հանգստյան օրերին մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի պատվին կազմակերպված միջոցառումներին:

§Սրբազան քահանայապետի դեպի Հայաստան ուխտագնացությունը Հայաստանի ժողովրդի և մեզանից յուրաքանչյուրի համար վերափոխիչ ազդեցություն ունեցավ: Այն ժամ, երբ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունն ագրեսիայի ենթարկվելու վտանգի տակ է, հարևան ժողովուրդների միջև խաղաղության և հաշտեցման, ինչպես նաև Ցեղասպանության լիակատար ճանաչմանն ուղղված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչը ոգեշնչող է մեզ բոլորիս համար¦, - ասել է Բարսամյանը:

Հռոմի պապի Հայաստան կատարած այցի վերաբերյալ Բարսամյանի այլ դիտարկումներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ՝ դիտելու Եվրասիա համագործակցություն հիմնադրամին տված նրա հարցազրույցը:

Պապի աննախադեպ այցը հունիսի 24-ից 26-ը հաջորդեց անցյալ տարի Հայոց ցեղասպանությունը Ճանաչող վերջինիս պատմական հայտարարությանն այն մասին, որ §չարիքը թաքցնելը կամ հերքելը նույն է թե թույլ տալ, որ վերքն արյունաքամ լինի՝ առանց վիրակապելու այն¦: Բարսամյանը ներկա է գտնվել 2015 թ. Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած Աստվածային գթասրտության կիրակնօրյա պատարագին՝ որտեղ նա հիշատակեց Հայոց ցեղասպանության 100-ամյակը և դատապարտեց գործողությունները, որոնք հանգեցրել էին ցեղասպանությանը:

§Հայերի տառապանքները մեր տառապանքներն են, դրանք Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամների տառապանքներն են¦, - թվիթերյան իր էջում գրել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանում: §Թող Հայոց եկեղեցին քայլի խաղաղությամբ և մեր միջև հաղորդակցությունն ամբողջական լինի¦, - նա ավելացրել էր:

Պապի մեկնաբանություններն ու միասնության աղոթքներն այցի ողջ ընթացքում արտացոլում էին ուղևորության նշանաբանը. §Այց առաջին քրիստոնյա երկիր¦:

Նախագահի նստավայրում Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատվին կազմակերպված ընդունելության ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերահաստատեց Հայոց ցեղասպանության իր դատապարտումը: §Սուրբ Պետրոսի տաճարում հանդիսավոր արարողությունը հարգանքի տուրք էր Մեծ եղեռնի՝ §Մեծ չարիքի¦  հարյուրամյակին, որը ցնցեց ձեր ժողովրդին և հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ:  Ցավոք, այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, որ անցյալ դարի ցավալի աղետների շարքում առաջինն էր, հնարավոր դարձավ ռասայական, գաղափարական կամ կրոնական աղճատված նպատակների պատճառով, որոնք դահիճների միտքը մթագնեցին ընդհուպ ամբողջ ժողովուրդների ոչնչացման պլանավորմանը¦, - իր ելույթում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: §Այնքան ցավալի է, թե ինչպես այս և մյուս երկու դեպքերում էլ միջազգային մեծ տերությունները աչք փակեցին¦:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելով §ատելության բազմաթիվ զոհերին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հավատքի¦: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսեց այդ §ծանր և անիմաստ սպանդի¦ մասին, հայտարարելով, որ մեր պարտք է կենդանի պահել այդ ողբերգության մասին հիշողությունը: 2001 թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը ևս այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության իր ճանաչմամբ և զոհերի համար աղոթքներով: Վատիկանն երկար տարիներ արձագանքել է Հայոց ցեղասպանությանը 1915 թվականից ի վեր: Միանալով Հայոց ցեղասպանության այն վերապրածների ժառանգների խմբին, որոնց Հռոմի պապ Պիոս XI-ը ապաստան էր տվել Կաստել-Գանդոլֆոյի պապական նստավայրում, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  Միջնորդական աղոթք և լայնածավալ լուռ աղոթք առաջարկեց զոհերի համար: Պատարագից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծառ օրհնեց և ջրեց`ի հիշատակ հուշակոթող իր այցի:

Այցի վերջում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ստորագրած համատեղ հռչակագրում  հիշատակվում է §մեկ ու կես միլիոն հայ քրիստոնյաների ոչնչացումն իբրև քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն¦:

Թուրքիայի փոխվարչապետի թյուրըմբռած հայտարարությամբ թուրքական կառավարությունը Սրբազանին մեղադրել է §խաչակիր մտածողության¦ մեջ Հայոց ցեղասպանության մարդկային կորուստների արդարացի հիշատակման համար: Արտացոլելով իր կոշտ քաղաքականության գիծը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ավելացրել է, որ §Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը¦:

Վատիկանն անտեսել է այդ հայտարարությունները, և պատասխանել է, որ Քահանայապետը ցեղասպանություն բառը երբեք չի օգտագործել §վիրավորելու նպատակով, այլ՝ օբյեկտիվորեն¦: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր հայաստանյան այցելության վերջին օրը Խոր Վիրապում՝ սահմանի մոտ Հայաստանից դեպի Թուրքիա աղավնի է բաց թողել՝ հուսալով, որ սա կլինի երկու ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների սկիզբը:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One