Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար է նշանակվել Ֆաթմա Սամուրան
14.05.16 13:52
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար է նշանակվել Ֆաթմա Սամուրան

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ուրբաթ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում սենեգալցի Ֆաթմա Սամուրայի նշանակման մասին: Վերջինս կազմակերպության պատմության մեջ առաջին կին քարտուղարն է:

54-ամյա Սամուրան 21 տարի աշխատել է ՄԱԿ-ի համար: Այժմ գտնվում է Նիգերիայում` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում:

Սամուրան պաշտոնը կզբաղեցնի հունիս ամսվա երկրորդ կեսին:

ՖԻՖԱ-ի նախագահը հայտնել է, որ Սամուրան հրաշալի մարդ է` մեծ կազմակերպությունների, բյուջեների և աշխատակազմերի կառավարման փորձով: Ջիանի Ինֆանտինոն նշել է, որ Ֆաթման նոր շունչ կհաղորդի ՖԻՖԱ-ին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One