Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 24 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =481.98 AMD
EUR =542.18 AMD
Կանադայահայերի հոգևոր առաջնորդը երկրի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի փաստերը
30.04.16 14:38
Կանադայահայերի հոգևոր առաջնորդը երկրի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի փաստերը

Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնին: Եպիսոկոպոսը կանադահայերի անունից շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում սկզբունքային դիրքորոշման համար և բարձր է գնահատել Կանադայի դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում: Nouvelles d’Armenie-ն հայտնում է, որ Աբգար Հովակիմյանը Կանադայի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ուղղությամբ և կոչ արել Ստեֆան Դիոնին՝ դատապարտել Ադրբեջանին՝ 1994-1995 թվականների Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ստորագրած հրադադարի ռեժիմի պահպանման համաձայնագրերը չկատարելու համար:

Եպիսկոպոսը նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ իրականացված ոճրագործությունների դեպքերը: Նորին գերազանցությունը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ագրեսոր ճանաչելը և ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ և արդար լուծումն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է: Կանադահայերի հոգևոր առաջնորդը կոչ է արել Կանադայի իշխանություններին՝ ճանաչել Արցախի ժողովրդի ազատ, լեգիտիմ և անկախ ապրելու կամքը:

Հանդիպման ավարտին Աբգար Հովակիմյանը կարևորել է Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը և կոչ արել Կանադայի ԱԳ նախարարին՝ պաշտոնական այց կատարել Հայաստան:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One