Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Բոստոնում հոգևոր հայրերը պաշտոնական պատարագ են մատուցել` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
25.04.16 21:01
Բոստոնում հոգևոր հայրերը պաշտոնական պատարագ են մատուցել` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին

Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից  հետո նրա օրինակին են հետևում և հանուն արդարությանն իրենց ձայնն են բարձրացնում այլ հոգևոր առաջնորդներ, որոնց թվում է Կարդինալ Շոն Օ'Մելլին:

Ինչպես ներկայացնում է The Armenian Weekly-ն` առաջին անգամ Սրբերի և նահատակների ոգեկոչման հոգևոր արարողությունը ապրիլի 23-ին Բոստոնի  Սուրբ Խաչ եկեղեցին հավաքել էր բոլոր կրոնական ուղղությունների (Կաթոլիկ, Արևելյան ուղղափառ և հայկական եկեղեցիների)  հոգևոր առաջնորդներին:

Մոտ 1000 հավատացյալներ ևս հավաքվել էին եկեղեցում` լսելու հոգևոր հայրերի աղոթքն ու պատարագը:

Թեև պատարագներ միշտ էլ մատուցվել են, սա առաջին անգամ է, երբ Բոստոնի թեմը պաշտոնապես նշում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:

«Հիշելով այն, ինչ Ֆրանցիսկոս պապն ասաց անցյալ տարի, ցանկանում ենք նշել Հայոց ցեղասպանության ժամանակ այնքան շատ մարդկանց տառապանքները` որպես հավատքի վկաներ և ընդգծել, որ քրիստոնյաների հետապնդումները շարունակվում են նաև այսօր», - ասել է կարդինալ Օ'Մելլին: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One