Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 20 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =477.78 AMD
EUR =534.35 AMD
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Բելգիայում
25.04.16 18:43
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ Բելգիայում

Ապրիլի 24-ին Բրյուսելում և Բելգիայի մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։


Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի արարողություն, որին ներկա էին բելգիահայ համայնքի հարյուրավոր անդամներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դիվանագիտական առաքելությունները:


Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն Բելգիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, տեղական վարչակազմերի ղեկավարների, Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Ոգեկոչելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ վերջին օրերին վկան եղանք Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիային և, ինչը զարմանալի չէ, Թուրքիայի կողմից այս քայլի անթաքույց օժանդակությանն ու քաջալերման կոչերին: Դեսպանն ընդգծեց, որ «սա էլ ավելի մեծ համախմբում է պահանջում՝ դիմագրավելու Թուրքիայի բութ ու համառ ժխտողականությանը, շարունակվող ցեղասպան պահվածքին և մեկըդմիշտ կասեցնելու դրանից սնվող ադրբեջանական ագրեսիան»:
Դեսպան Մարգարյանը բարձր գնահատեց և կարևորեց հայ համայնքի հետագա համախմբումը Հայրենիքի շուրջ:
 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One