Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 18 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.45 AMD
EUR =534.43 AMD
Թողարկվել է Թոմ Հարդիի և Ռիդլի Սքոթի մասնակցությամբ «Տաբու» սերիալի թրեյլերը (տեսանյութ)
26.02.16 16:25
Թողարկվել է Թոմ Հարդիի և Ռիդլի Սքոթի մասնակցությամբ «Տաբու» սերիալի թրեյլերը (տեսանյութ)

FX հեռուստաալիքը ներկայացրել է «Տաբու» սերիալի թրեյլերը: Հոլովակը կարելի է դիտել YouTube կայքում։

Газета-ն գրում է, որ այդ նախագծում Հարդին հանդես է գալիս նաև գործադիր պրոդյուսերի դերում` Ռիդլի Սքոթի և Սթիվեն Նայթի հետ միասին:

Սերիալը բաղկացած է 8 մասից։ Նկարահանումները շարունակվում են Լոնդոնում, պրեմիերան նախատեսված է 2017-ին:

Հեռուստաշոուի գործողություններն ընթանում են 1814-ին: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսն Աֆրիկայից վերադառնում է Մեծ Բրիտանիա բոլորովին փոխված: Նա բախվելու է դավադրությունների, սպանությունների և դավաճանությունների, ինչպես նաև ստիպված կլինի բացահայտել ընտանեկան մութ գաղտնիքը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One