Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
ՀՅԴ Մոնթեպպոլոյի «Դրո» կոմիտեն հրշեջ մեքենա է նվիրել Արցախին
20.11.15 10:33
ՀՅԴ Մոնթեպպոլոյի «Դրո» կոմիտեն հրշեջ մեքենա է նվիրել Արցախին

18 Նոյեմբերին  ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Մոնթեպելլո քաղաքի «Դրո» կոմիտեն Լեռնային Ղարաբաղի կառավարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը մեկ հրշեջ մեքենա է նվիրել:

Նախաձեռնության հեղինակը եղել է քաղաքապետ Ճեք Հաճինյան:

Հանձնման արարողությանը ներկա են եղել Մոնթեպելլոյի քաղաքապետ Ճեք Հաճինյանը, ՀՅԴ Արցախի Կետրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցութուն» խմբակցության պատգամավոր Ալեօշա Գաբրիէլեանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական կոմիտեի անդամ Լևոն Կիրակոսյանը, Մոնթեպելլոյի «Դրո» կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Նուրյանը, կոմիտեի անդամներ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Սարգիս Նուրյանն իր խոսքում նշել է, որ Դաշնակցության ջանքերի և կազմակերպվածության շնորհիվ է իրականություն դարձել այս ծրագիրը:

«Նման աշխատանքները շարունակական բնույթ պետք է ունենան։ Սա ընդունեք ոչ թե իբրև նվիրատվություն, այլ մեր կողմից արցախցիների հանդեպ ունեցած պարտականության դրսևուրում»,- մասնավորապես ասաց նա։

Հիշեցնենք, որ 2005 թվականին Մոնթեպելլո քաղաքը հռչակվել է Ստեփանակերտի հետ քոյր քաղաք:

Սա քաղաքապետ Ճեք Հաճինյանի առաջին այցելությունն է Արցախ։

«Հպարտ եմ այստեղ գտնվելու համար: Հուսամ, որ սա մեր համագործակցության սկիզբն է և առաջիկայում համատեղ այլ ծրագրեր իրականութուն կդառնան»,- հայտարարեց նա:

Արթուր Հարությունյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց «Դրո» կոմիտեի և  Մոնթեպելլոյի քաղաքապետարանին՝ կարևոր համարելով տաղնիկական սարքվորումներով համալրված հրշեջ մեքենա ունենալու հանգամանքը:

Նշենք նաև, որ նույն օրն առավոտյան «Դրո» կոմիտեին ու Մոնթեպելլոյի քաղաքապետին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու քաղաքների միջեւ փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One