Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 24 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.64 AMD
EUR =535.66 AMD
ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մեկնարկեց ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովը
07.09.15 15:54
ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մեկնարկեց ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությամբ կայացավ ՀՄԸՄ պատգամավորական 11-րդ ընդհանուր ժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում է 20 շրջանների 104 ներկայացուցիչ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցեց Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը: Ուղերձումմասնավորապես նշված էր. «Սա Հայաստան-Սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է: Մենք մշտապեսեղել ենք հայկական կազմակերպությունների կողքին և ամեն ինչ անելու ենք կապն ավելի ամրապնդելու, հայրենիքիշուրջ համախմբելու և հայաստանակենտրոն գործունեությունն առավել խթանելու համար: Խորհրդանշական այստարում, երբ համայն հայությունն աշխարհի առաջադեմ մարդկության հետ միասին նշում է Հայոց Ցեղասպանության100-րդ տարելիցը, մենք մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ անկոտրում է հայի կամքը, և վճռական՝ նրա ոգին, քանզիհաղթում են այն ժողովուրդները, որոնց պայքարն արդարացի է, և նպատակները՝ արդարացված: «Բարձրացիր,բարձրացրու»՝ ահա այն վեհ գաղափարը, որը Միության հենքը հանդիսանալով՝ տակավին արդիական է մնացելայսօր»: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնության խոսքը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնիքրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնության գիրը կարդաց Կարպիս Կապասաքայանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Առանձնակի շնորհակալ եմհային հայ պահելուն ուղղված ձեր գործունեության համար, որ ծավալում եք աշխարհի տարբեր ծայրերում:Կազմակերպության անվանման մեջ արդեն իսկ նշված է «հայ» բառը, ինչը նախ և առաջ պայմանավորված է ազգայինարժեքները գիտակցելու մեծ պատասխանատվության զգացողությամբ: Սիրելի՛ ՀՄԸՄ-ականներ, դուք պետք է հիշեք,որ աշխարհի որ ծայրում էլ ծնված լինեք, Դուք հայաստանցիներ եք: Տարեցտարի մեծացնելով աշխարհագրությունը ևավելի մեծ թվով երկրներում հիմնելով ձեր մասնաճյուղերը՝ դուք աշխարհասփյուռ հայ երիտասարդությանըհնարավորություն եք տալիս ձեռքբերել ազգային արժեքներ և դառնալ դրանց կրողը, կրթում նրանց մարմինն ուհոգին»: ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ ՀՄԸՄ հիմնական գաղափարը միասնական ուժերով համահայկականխնդիրները լուծելն է, և միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությամբ պիտի կառուցենք մեր նոր ու հզորՀայաստանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրածավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանըպարգեւատրվել է Երախտագիտության մեդալով եւ նրան հանձնեց մեդալը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One