Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 20 Մայիս arm rus eng
arm
(Translit)
USD =479.72 AMD
EUR =535.56 AMD
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
31.07.15 17:42
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հուլիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: Նա անդրադարձավ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաներին հոգեկան ծանր վիճակից դուրս բերելու, նրանց հանգիստը կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքներին: Զեկուցողը մասնավորապես նշեց. «Ամառային ճամբարների կազմակերպման նպատակն էլ հենց սիրիահայ երեխաներին հոգեբանական աջակցության ցուցաբերումն է՝ տեղացի հայ երեխաների հետ համատեղ ամառային հանգիստի ապահովման և առավել արագ նոր միջավայրումհարմարվելու համար: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում 1-5-րդ փուլերում «Արի տուն» ճամբարում արդեն եղել են 78 սիրիահայ պատանիներ և աղջիկներ, իսկ վերջին փուլերին սպասվում է ևս 40 սիրիահայ երեխաների մասնակցություն: Ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ սիրիահայ անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը «Գուգարք» և «Տիրամայր Հայաստանի»-ի  ճամբարներում կազմակերպելու վերաբերյալ:  «Գուգարք» մանկական ճամբարում նրանց հանգիստը կազմակերպելու հարցում նախարարությանն աջակցություն են ցուցաբերում ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն:

ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան գրասենյակը պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ուղղված սիրիահայ երեխաների երկշաբաթյա ամառային հանգիստը կազմակերպելուն:  Այդ աջակցության շրջանակներում «Գուգարք» մանկական ճամբարն այս տարի պատրաստ է տեղացի երեխաների հետ օգոստոսի 15-ից՝ երկու փուլով` հյուրընկալել սիրիահայ 8-15 տարեկան 80 երեխաների: «Տիրամայր Հայաստանի» կենտրոնն, ի դեմս ճամբարի պատասխանատու Քույր Արուսյակ Սաջոյանի, պատրաստակամություն է հայտնել օգոստոսի 20-ից մեկ շաբաթով Ծաղկաձորի ամառային ճամբարում ընդունելու նաև սիրիահայ անապահով ընտանիքների 100 երեխաների»:

Իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Նարինե Գալստյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիրիական տագնապի առաջին իսկօրերից ՀՕՄ-ը աջակցություն է ցուցաբերել Հալեպի, Դամասկոսի, Լաթաքիայի, Գամիշլիի և այլ շրջանների 27 հայկական վարժարաններին: Օգնություն է ցուցաբերվել սիրիահայերին «Տաք ճաշ»,  «Տաք տուն», «Տաքուկ բնակարան»  և այլ ծրագրերով : Գործում են ձեռագործության դասընթացներ սիրիահայ կանանց համար»:

 «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի նախագահ Անի Բալըխյանը զեկուցեց իրականացված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի մասին: Զեկուցողը ներկայացրեց  2013թ. Հայաստանում գրանցված «Հալեպ» կազմակերպության բարեգործական  ծրագրերը, որոնք ուղղված են  սիրիահայ ընտանիքներին սոցիալ հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, բնակարանով, առաջին անհրաժեշտության իրերով և զբաղվածությունն ապահովելուն :

Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց սիրիահայերին աշխատանքով, կացարանով ապահովելու հարցերը, հորդորեց բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին  ուշադիր և սրտացավ լինել : 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One