Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության տնօրենը ընտրվել է MicroFinance Network միջազգային կազմակերպության խորհրդի անդամ
15.05.15 12:30
«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության տնօրենը ընտրվել է MicroFinance Network միջազգային կազմակերպության խորհրդի անդամ

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպության տնօրեն Գագիկ Վարդանյանը ընտրվել է MicroFinance Network (MFN) միջազգային միկրոֆինանսական ցանցի խորհրդի անդամ՝ այդ ոլորտում արևելաեվրոպական երկրների ներկայացուցիչ:

«MicroFinance Network (MFN)-ը, մոտ քառորդ դար միավորում է Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի շուրջ 31 երկրներից ընտրված 36 ամենակայացած միկրոֆինանսական կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով աջակցել առավել օրինակելի սոցիալական, օրենսդրական, նորարական և ֆինանսական կառավարման փորձի փոխանակմանը և տարածմանը: «Կամուրջ»-ը MFN-ի կողմից ընտրվել է ցանցի անդամ 2006 թվականին՝ հաշվի առնելով միկրոֆինանսական ոլորտում իր ունեցած բացառիկ արդյունքները:

Ես շնորհակալ եմ MicroFinance Network միջազգային կազմակերպության խորհրդին՝ MicroFinance Network (MFN) միջազգային միկրոֆինանսական ցանցի խորհրդի անդամ՝ այդ ոլորտում արևելաեվրոպական երկրների ներկայացուցիչ ընտրվելու կապակցությամբ: Դա մեծ պատասխանատվություն է լինել ամբողջ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչը տվյալ կառույցում:

Շուրջ 17 տարի գործունեություն ծավալելով Հայաստանի միկրոֆինանսական ոլորտում, «Կամուրջ»-ը մշտապես կարևորել է նման բացառիկ կառույցներին անդամակցությունը և համագործակցությունը»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One