Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Ապրիլ arm rus eng
arm
(Translit)
USD =485.31 AMD
EUR =576.60 AMD
Արդշինբանկի գործուներության ցուցանիշները 2015 թվականի առաջին եռամսակի արդյունքներով
27.04.15 14:12
Արդշինբանկի գործուներության ցուցանիշները 2015 թվականի առաջին եռամսակի արդյունքներով

Արդշինբանկը հրապարակել է եռամսյակային գործունեության արդյունքները՝ արձանագրելով կայուն աճ:

Առաջին եռամսյակի արդյունքներով Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավեց դիրքերն առաջատար եռյակում՝ զբաղեցրեց 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով և 1-ին տեղը՝ վարկային պորտֆելի աճի ցուցանիշով:


2015 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2014 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.

Ցուցանիշ

Բացարձակ մեծություն
31.03.15
թ. դրությամբ
(
մլրդ ՀՀ դրամ)

Բացարձակ մեծության աճը
(
մլրդ ՀՀ դրամ)

Աճը %-ային հարաբերակցու­­թյամբ

Ակտիվներ

370.2

3.8

1.0%

Վարկային պորտֆել

239.1

19.2

8.7%

Ֆիզիկական անձանց վարկային պորտֆել

78.6

14.5

22.6%

Սեփական կապիտալ

48.3

1.2

2.3%


2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 782.7 մլն ՀՀ դրամ:

Առաջին եռամսյակի արդյունքներով 0.1%-ով նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը (NPL) վարկային ակտիվներում՝ կազմելով 2.9%: Արտաքին ներգրավման գծով 2015 թվականի առաջին եռամսյակի ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից Բանկը ներգրավեց լրացուցիչ $16 մլն:


«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:[ http://www.ashib.am/reports.php?lang_id=3 ]

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2021. All rights reserved.
Developed by Studio One